Ուկրաինայի հարավային մասում գտնվող Զապորոժիե քաղաքում ևս ռազմական դրություն է հայտարարված, այնտեղ գտնվող մեր հայրենակիցների հետ կապ հաստատեցինք, ոտեղից մեզ ասացին․ «Ռազմական դրությունով պայմանավորված մեզ տներից չեն թողնում դուրս գանք, ելումուտն արգելված է։ Կրակոցների ձայներ դեռևս չկան, թիրախավորելուց էլ միայն օդանավակայաններն են վերցնում թիրախի տակ»։
Խանութներում, բանկերում, տերմինալների դիմաց, բենզալցակայաններում ահավոր հերթեր են, առավոտյան հերթի մեջ 300-ից ավել մեքենաներ կային։
Ապաստարանների մասին ոչինչ չեն ասել, որևէ տեղ չենք գնում, երևի ամեն մեկս մեր տան նկուղային հատված պիտի իջնենք»։
Մեր հայրենակցուհու խոսքով՝ մարդիկ այնտեղ հավատում են, ոչ թե իրենց նախագահ՝ Վլադիմիր Զելենսկուն, այլ Պուտինին, որը հայտարարել էր, չի նախատեսում օկուպացնել Ուկրաինան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացման։
Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարություն տարածեց «Գերճշգրիտ զենքով շարքից հանվում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդակայանները, Ուկրաինայի ԶՈւ ավիացիան»,- ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։