ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի և բժշկական պրակտիկայի գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Օկսանա Դրապկինան «Россия 24»-ի եթերում հայտարարել է, որ որ պատվաստված անձանց ու հիվանդացածների արյան մեջ հակամարմինների տարերություն է հայտնաբերվել։
Նրա խոսքով՝ լիարժեք հիվանդացությունից հետո իմունիտետը ավելի ուժեղ է և ավելի լավ է պաշտպանում կրկնավարակից։
« Պատկերացրեք, մի դեպքում իմունիտետն առաջանում է նրանից, որ քո ներսում թափառել է կենդանի վիրուսն ու որոշակի բարդություններ առաջացրել»։
Դրապկինան հավելել է, որ պատվաստումից օրգանիզմի իմունային պատասխանը ավելի թույլ է։ Բայց, այդուհանդերձ, բժիշկը ռուսաստանցիներին կոչ է անում պատվաստվել՝ վարակվելուց ու հիվանդանալուց խուսափելու համար։
Ավելի վաղ ռուսաաստանցի բժիշկ ինֆեկցիոնիստ Սվետլանա Մալինովսկայան բացատրել էր պատվաստման և հակամարմինների փոխկապակցվածությունը։ Նրա խոսքով, պատվաստումից հետո առաջացած հակամարմինների քանակը պայմանավորված է մարդու իմունիտետի մակարդակով. որքան այն բարձր է, այնքան պատվաստվածը պաշտպանված է։