Այսօր գերությունից ազատված զինծառայողներն արդեն Երևանում են: «Հրապարակ»-ի բացառիկ տեսանյութում երևում է, որ նրանք «Մուրացան» հիվանդանոցի բակում են:
Ռազմական ոստիկանության աշխատակիցները վերադարձած գերիների ծնողներին մեկ-մեկ են ներս թողնում՝ ցուցակով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որի համաձայն՝ Բաքուն ազատ արձակեց 32 հայ ռազմագերիների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:
Մանրամասն՝ տեսանյութում