Այլ

Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբանոցից

Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբանոցից

Բրիտանական Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հայտնաբերվել են բրիտանական բանակի ամենամեծ զորամասերից մեկի մոտ գտնվող աղբանոցում։ Այս մասին հայտնում է The Sun on Sunday պարբերականը։

Փաստաթղթերը հայտնաբերվել են պատահական կերպով՝ անցորդի կողմից՝ Հյուսիսային Յորքշիրի կոմսությունում, Քեթերիկի զորամասի մոտ գտնվող աղբանոցում։ Փաստաթղթերում եղել են տվյալներ զինվորականների անձնական տվյալների, զենք զինամթերքի քանակի եւ պահման վայրերի ու կարգի մասին, եւ այլն։։ Ռազմակայանում տեղակայված է 13 հազար զինվորական։ Փաստաթղթերում, ըստ պաշտոնական մեկնաբանության «օպերատիվ պաշտպանության» մասին տվյալներ չեն եղել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image