Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանը որոշել է համախմբել ողջ հայությանը 

Տիգրան Արզաքանցյանը որոշել է համախմբել ողջ հայությանը 

Մենք օրեր առաջ գրել էինք, որ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը Մաշտոցի 43 հասցեում գլխարկների խանութ է հիմնել, որի բացումը նախատեսվում էր անել մարտի 8-ին։ Սակայն բացումն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված հետաձգվել է։

Այսօր կապ հաստատեցինք Տիգրան Արզաքանցյանի հետ, որն այս պահին երկրում չէ և տեղյակ չէր, թե ինչու տեղի չի ունեցել բացումը․ «Ես տիկնոջս գործերին չեմ խառնվում, ես արտասահմանում եմ իմ գործերով, տեղյակ չեմ»։ Արզաքանցյանից հետաքրքրվեցինք նաև իր ստեղծած նոր կուսակցությունից։

Պարզվեց՝ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու ապրիլի 3-ին, արդեն ունեն ֆեյսբուքյան էջ և կայք։ Կուսակցության անունն է «Ուժը հայրենյաց», իսկ թե ինչու՝ Արզաքանցյանը պարզաբանեց․ «Ուժը, որ էսօր ուժասպառ է մեր ժողովրդի մեծ մասը, հայրենյացը՝ հայրենիքից դուրս ժողովրդին համախմբենք իրար հետ, այն պիտի լինի ազգային կուսակցություն, ոչ թե անձի, ամեն ինչ որոշվելու է ժողովի, բյուրոյի համաձայն, ինչ աշխատանքներ կատարվելու է, լրիվ լինելու է հանուն մեր հայրենիքի զարգացման՝ բանակաշինության, կրթության, գիտության, ազգի հզորացման»։

Արտասահմանում գտնվելու նպատակն էլ անձնական գործերի հետ է կապված, որի մասին Արզաքանցյանը չցանկացավ բարձրաձայնել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image