Ո՞վ եք դուք, արա։ Դուք հա՞յ եք, թե՞ թուրք։ Դուք ով եք, որ մեզ ստեղից հանեք։ Էդ ո՞ր օրենքով եք եկել մեզ մեր տներից հանում։ Եկեք ստեղ ու մեզ էդ օրենքը բացատրեք, տեսնենք կարող եք բացատրել։ Ժողովուրդ, ուրեմն ոչ մեկ ստեղից տեղ չի գնում, մնում ենք ստեղ մինչև էս հարցը չլուծվի։ Այս մասին քիչ առաջ ՊՆ նախկին շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կան նաև բերման ենթարկվածներ։ Այս պահին Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել, փորձում են մասնաշենքում բնակություն հաստատած քաղաքացիներին հեռացնել շենքից։
«10 միլիոնի սերտիֆիկատի թուղթ են տվել, որ իբր տուն առնենք, բայց դա զուգարանի թուղթ է։ Որ բանկը մտնում ես, ասում են՝ ռադ եղար ստուց։ Էս ո՞վ եք դուք, արա, էս ի՞նչ եք անում»,- հավելեց նա։