Այսօր՝ հունիսի 11-ին, մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Բացման արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին և կներառի Շակիրայի մասնակցությամբ շքեղ շոու:
Մրցաշարի առաջին խաղը կկայանա 23:00-ին. Մեքսիկան կխաղա Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) հետ:
Խաղը կանցկացվի Մեխիկոյի լեգենդար «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 80,000 հանդիսատես և հյուրընկալել է 1970 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների խաղերը:
2026 թվականի աշխարհի առաջնությունը առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Մրցաշարը կտևի մինչև հուլիսի 19-ը: