Ադրբեջանի հրաժարումը Եվրամիության երկրների և Հայաստանի մասնակցությամբ նախատեսված հանդիպումից պաշտոնական Բաքվի ինքնիշխան իրավունքն է։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալիք հանդիպումից։
Նշվում է, որ այդ որոշման պատճառն, իբր, ԼՂ հարցով Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է։