Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Սորոսականներն անցնում են գրոհի

«Հրապարակ». Սորոսականներն անցնում են գրոհի

Սորոսական ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին օրեր առաջ հստակ հրահանգ է իջեցվել՝ քանի որ Մարտի 1-ի գործը դատարանում փլվելու է, եւ հնարավոր չի լինելու այդ մեղադրանքով մեղադրական դատավճիռ կայացնել, ուստի հարկավոր է բարձրացնել եւ առաջ տանել Հոկտեմբերի 27-ի թեման։

Այս թեմայով հնարավոր կլինի ե՛ւ գործը վերաբացել, ե՛ւ կոնկրետ մարդկանց մեղադրանքներ առաջադրել, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նստելու հարցը լուծել, որը Նիկոլ Փաշինյանի համար կենսական խնդրի է վերածվել, ե՛ւ հանրային աջակցություն ստանալ ու էժան դիվիդենտներ շահել։ Հենց այդ հրահանգի շրջանակներում են որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին ակտիվորեն ձեռնամուխ եղել Հոկտեմբերի 27-ի թեմայի թեժացմանը, եւ այդ ծրագրի հիմնական ծանրությունն իր ուսերին վերցրել է Արման Բաբաջանյանը, ում օրերս թույլատրել են հանդիպել եւ «երկու ժամ զրուցել» Նաիրի Հունանյանի հետ, չնայած վերջին 20 տարում ոչ մեկին թույլ չէին տալիս։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ արդարադատության նախարարության, իրավապահներից ու բժիշկներից կազմված մի խումբ այցելել է Նաիրի Հունանյանին եւ համոզվել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, ու դատաբժշկական փորձաքննություն նշանակվելու դեպքում մասնագետները նրան անմեղսունակ կճանաչեն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image