«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Նրան տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ։
Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։