ՌԴ Պաշտպանության նախրարությունը առաջարկել է ազատազրկման վայրերում իրենց պատիժը կրողներին վերցնել զինվորական հաշվառման։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Իրավական տեղեկատվության միասնական պորտալում հրապարակված փաստաթղթից։ Մասնավորապես, առաջարկվում է զինհաշվառման մասին օրենքից հանել այն կետը, որը արգելում է բանտարկության մեջ գտնվողներին վերցնել զինհաշվառման։ Նրանց համար առաջարկվում է նոր իրավաբանական հասկացություն ներմուծել, որը կոչվում է «հատուկ զինհաշվառում»։
Վերոնշյալ հատուկ զինհաշվառման համար պատասխանատու է լինելու ազատազրկման վայրերի վերահսկողությամբ զբաղվող դաշնային կառույցը՝ տեղերի զինկոմիսարիատների հետ համատեղ։ Բանտարկյալները ստիպված չեն լինի ներկայանալ զինկոմիսարիատ։ Ցուցակները ուղարկելու են ազատազրկման վայրերի վարչական պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի թույլատրել էր մոբիլիզացնել չմարված դատապարտում ունեցողներին։