Այլ

Մնացել է, որ իրեն բռնի․․․

Մնացել է, որ իրեն բռնի․․․

Հետաքրքիր է, երբ մարդիկ կարդում են, որ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները, ի՞նչ են մտածում։ Որ հակակոռուպցիոն դատարանը գործ կբացի՞ ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կամ, որ կարդում են, թե Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, իրենց  կարդացածին հավատու՞մ են․․

․ Հաստատ համոզված եմ, որ բանականությամբ օժտված ոչ մի մարդ դրան չի հավատում և քմծիծաղով է նման խաղիկներին վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանը մի ողջ դատական համակարգ ,,բարեփոխեց,, , որ ինքը նստի կամ մեղադրվի՞։ Մոռացե՞լ եք թե դատարանի դռները ո՜նց էր շրջափակել, Սահմանադրական դատարանի նախագահին ո՜նց ,,ևս արեց,, կոռուպցիոն, հակակոռուպցիոնին չանցնեմ, ԲԴԽ-ն էլ փեշքե՜շ․․․ Նիկոլ Փաշինյանի  ,,բարեփոխած,,   դատական համակարգն իրեն մարտի մեկի գործով արդարացրեց․ մեկը կհավատա՞ , որ Նիկոլն իր գլխին նոր մարտի մեկ կբերի։ Նիկոլին դատի տվողը չգիտի՞, որ զուր ժամանակ է վատնում։ Ախր այդքան քննադատում ու էլի հավատու՞մ են, որ Նիկոլն  իրեն «կնստցնի»։ Ասում են՝ մի անձի իշխանություն է և դատախազից կամ դատավորներից արդարությու՞ն են սպասում։ Ազգային ժողովում էլ հարցեր են տալիս ու սպասում, որ դատախազը կամ ԱԱԾ-ն նրան քրեական պատասխանատվության կենթարկի՞․․․ Այս ամենի իմաստը հասկանում եմ։ Գոլորշի են բաց թողնում, «էրված, խորովված սրտերը» թող մի քիչ հանգստանան, թող մարդիկ լիցքաթափվեն։ Լավ,  գոլորշի բաց թողնելը մինչև ե՞րբ է շարունակվելու, մինչև ո՞ր տարածքը․․․

Փաշինյանը բոլորին «նստցրեց», հիմա էլ  իրե՞ն է «նստցնում»։  Այս ամենն այնքան ծիծաղելի է, մանավանդ, երբ տեսնում  ես, որ էլ մարդ չի մնացել, որ բռնի, մնացել է ինքը։ Ի դեպ բռնել բայը նաև ձերբակալել, կալանավորել, արգելքի ենթարկելու իմաստ ունի։ Այնպես որ մեղմիկ ձևն եմ օգտագործում․․․

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image