«Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները։ Այս պահին ակցիայի մասնակիցները Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ են։
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձում են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ։
Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք պատրաստ են դիմավորելու ընդդիմադիր պատգամավորներին, սակայն 5 րոպե անց, այդպես էլ պատասխան չտրվեց։
Պատգամավորները փորձեցին ներխուժել շենք, իրավիճակը լարված է։ Տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ քաղաքացիների միջև։ Կան տուժածներ։ Իրավիճակն այժմ լարված է։