Քաղաքականություն

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից

«Հրապարակ». Դասընթացը պետք է սկսեն նախ Նիկոլ Փաշինյանից

«Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ եւ ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում արդարադատության նախարարության կողմից հունիսի 24-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված վերապատրաստման եւ իրազեկման հանդիպում-դասընթաց: Ներկա են եղել մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ոստիկանության Իջեւանի եւ Նոյեմբերյանի բաժինների ծառայողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հանդիպման ընթացքում հստակեցվել են տարբեր կողմերի դերերն ու պատասխանատվությունները՝ ատելության խոսքի դեպքերի հայտնաբերման, փաստաթղթավորման եւ համապատասխան մարմիններին փոխանցման գործում: Այս նախաձեռնությունը միտված է «հանրային միջավայրում համերաշխության ապահովմանը»: Սակայն արդարադատության նախարարությունը պետք է առաջնահերթ նման դասընթաց անցկացնի ընդդիմադիրների նկատմամբ մշտապես ատելության խոսք եւ սպառնալիքներ հնչեցնող վարչապետ Փաշինյանի, բարձրաստիճան ՔՊ-ականների, ընդդիմադիրների կաշին քերթել սպառնացող Տիգրան Ավինյանի համար, հետո միայն մարզերում նման դասընթաց անցկացնի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image