«Հրապարակ»-ի զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:
- Այսօր վաղ առավոտյան ՌԴ-ն ինտենսիվ հրթիռակոծել է Կիևը: Ուկրաինայի քաղաքապետը մարդկանց կոչ է արել դուրս չգալ ապաստարաններից: Հայտնի է նաև զոհի և վիրավորների մասին: Ի՞նչ վիճակ է հիմա:
- Ուկրաինայի մայրաքաղաքի համար դրոներով հարձակումները, ցավոք, սովորական պրակտիկա են, բայց այսօր օկուպանտները, ըստ երևույթին, հարվածել են «Կինժալներով» և «Իսկանդերներսվ», հավանաբար այն պատճառով, որ Ռուսաստանում նշում են Չեկիստների օրը։ Նման նվեր է տրվել... Ակնհայտ է, որ առանց մեր հակաօդային պաշտպանության ջանքերի ավելի շատ տուժածներ և ավերածություններ կլինեին, քանի որ Կիևում ընկել են միայն խոցված ռուսական հրթիռների բեկորները։ Վնասվել է Սբ. Նիկոլայի տաճարը Կիևի կենտրոնում, մի շարք այլ շենքեր, կա զոհ, ինչպես նաև վիրավորներ:
- Զելենսկին բավականին կոշտ տոնով է մեկնաբանել Պուտինի երեկվա մեծ ասուլիսում հնչած միտքը, երբ վերջինս հեգնանքով առաջարկել է փորձարկել «Օրեշնիկ»-ն ու արևմտյան ՀՕՊ համակարգերի հզորությունը:
- Զելենսկին էմոցիոնալ կերպով է մեկնաբանել Պուտինի գաղափարը, սակայն Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներ համաձայն են նրա գնահատականի հետ։ «Խառնաշփոթը», որի մասին խոսում է Պուտինը, իրականում ամենամեծ պատերազմն է ժամանակակից աշխարհում, որը հարյուր հազարավոր կյանքեր է խլել։ Եկեք ելույթներն անվանենք իրենց իսկական անուններով. Պուտինը հաճույք է ստանում իր անպատժելիությունից և Արևմուտքի թուլությունից: Իսկ «Օրեշնիկ»-ով մենամարտի մասին առաջարկը միայն հաստատում է իմ խոսքերը:
- Նույն ուղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահը պնդեց՝ պատրաստ են բանակցել Ուկրաինայի օրինական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, եթե նույնիսկ դա կլինի Զելենսկին: Նրան Պուտինը լեգիտիմ չի համարում՝ պաշտոնավարության ժամկետի լրանալու պատճառով:
Պուտինը հաճույք է ստանում իր անպատժելիությունից և Արևմուտքի թուլությունից- Ուկրաինայի մայրաքաղաքի համար դրոներով հարձակումները, ցավոք, սովորական պրակտիկա են, բայց այսօր օկուպանտները, ըստ երևույթին, հարվածել են «Կինժալներով» և «Իսկանդերներսվ», հավանաբար այն պատճառով, որ Ռուսաստանում նշում են Չեկիստների օրը։ Նման նվեր է տրվել... Ակնհայտ է, որ առանց մեր հակաօդային պաշտպանության ջանքերի ավելի շատ տուժածներ և ավերածություններ կլինեին, քանի որ Կիևում ընկել են միայն խոցված ռուսական հրթիռների բեկորները։ Վնասվել է Սբ. Նիկոլայի տաճարը Կիևի կենտրոնում, մի շարք այլ շենքեր, կա զոհ, ինչպես նաև վիրավորներ:
- Զելենսկին բավականին կոշտ տոնով է մեկնաբանել Պուտինի երեկվա մեծ ասուլիսում հնչած միտքը, երբ վերջինս հեգնանքով առաջարկել է փորձարկել «Օրեշնիկ»-ն ու արևմտյան ՀՕՊ համակարգերի հզորությունը:
- Զելենսկին էմոցիոնալ կերպով է մեկնաբանել Պուտինի գաղափարը, սակայն Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներ համաձայն են նրա գնահատականի հետ։ «Խառնաշփոթը», որի մասին խոսում է Պուտինը, իրականում ամենամեծ պատերազմն է ժամանակակից աշխարհում, որը հարյուր հազարավոր կյանքեր է խլել։ Եկեք ելույթներն անվանենք իրենց իսկական անուններով. Պուտինը հաճույք է ստանում իր անպատժելիությունից և Արևմուտքի թուլությունից: Իսկ «Օրեշնիկ»-ով մենամարտի մասին առաջարկը միայն հաստատում է իմ խոսքերը:
- Նույն ուղիղ գծի ժամանակ ՌԴ նախագահը պնդեց՝ պատրաստ են բանակցել Ուկրաինայի օրինական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, եթե նույնիսկ դա կլինի Զելենսկին: Նրան Պուտինը լեգիտիմ չի համարում՝ պաշտոնավարության ժամկետի լրանալու պատճառով:
- Պուտինը հերթական անգամ ստում է ու շահարկում: Նախ, Կրեմլի տերը թող հիշի, թե ինչպես եղավ նրա վերանշանակումը նախագահի պաշտոնում 2024 թվականի սկզբին՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում «նախագահական ընտրություններ Ռուսաստանի Դաշնությունում» կոչվող ֆարսի անցկացմամբ։ Յոթնյակի խումբն այն ժամանակ կուլ տվեց միջազգային իրավունքի այս խախտումը, և այժմ նրանք ստիպված են լսել այս անհեթեթությունը «ոչ լեգիտիմ Զելենսկու» մասին։
- Ուկրաինայի նախագահը խոստովանեց, որ երկիրը բավարար ռեսուրսներ չունի ռազմական ճանապարհով վերադարձնելու Ղրիմն ու Դոնբասը: Զուգահեռաբար խոսում է խաղաղության հավանականության մասին, բայց Կիևի պայմաններով: Ի՞նչ զարգացումների սպասել:
- Ուկրաինան զարմացրեց ողջ աշխարհին, երբ դիմակայեց լայնածավալ ներխուժման մեկնարկին՝ չնայած իր համար բացասական կանխատեսումներին։ Լայնածավալ ներխուժումը շարունակվում է ավելի քան 1000 օր, և միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես է ռուսական տնտեսությունը շարժվում պատերազմական հիմունքներով, իսկ Արևմուտքը չի կարողանում անհրաժեշտ ծավալով մատակարարել խոստացված զինտեխնիկան և զինամթերքը։ Կապիտուլյատիվ տրամադրությունները չեն գերակշռում ուկրաինական հասարակության մեջ, բայց դրանք կան, ինչպես պետք է լինի ցանկացած ժողովրդավարական հասարակությունում։ Բայց սոցիոլոգիան ցույց է տալիս, որ մեր քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է շարունակել պայքարը։ Սա շա՞տ է, թե՞ քիչ՝ 1000 օր լայնածավալ ներխուժումից և երկրի տարածքի մեկ քառորդի կորստից հետո՝ որոշեք ինքներդ։
- Մակրոնը նախաձեռնել է Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու գործընթացը: Խոսքը գնում է 170 հազարանոց զորախմբի մասին: Որքանո՞վ է իրատեսական, ո՞ր ժամկետներում և ի՞նչ պայմաններում:
- Կան մի քանի գործոններ: Ոչ բոլոր եվրոպական երկրները կարող են խաղաղապահներ ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտական գոտի: Շատերը պարզապես չունեն բավարար զինվորական անձնակազմ դա անելու համար: Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրից ռազմական անձնակազմ ուղարկելը Ուկրաինա, որը պատերազմում է Ռուսաստանի հետ, Կրեմլի համար հսկայական մարտահրավեր է: Դե իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտերն էլ չեն հանդարտվում։
- Զելենսկին անվտանգության երաշխիքներ է պահանջում հատկապես ԱՄՆ-ից՝ ակնարկելով, որ եվրոպական գործընկերների տված երաշխիքները միասին վերցված բավարար չեն: ԵՄ-ում արդեն հակադարձել են և նշել, որ Եվրոպան ավելի շատ է աջակցել Կիևին, քան՝ ԱՄՆ-ն:
- Ցավոք, Ուկրաինայի համար այս հարցում դժվար է հույս դնել Արևմուտքի վրա՝ անկախ նրանից՝ ԱՄՆ-ն է, թե՝ ԵՄ-ն։ Ուստի պաշտոնական Կիևը ստիպված է մանևրել և ընդգծել իր նշանակությունը։
- Թրամփի պաշտոնավարումից ի՞նչ ակնկալիքներ ունեք նույն պատերազմի ելքի ու խաղաղության հաստատման հեռանկարի համատեքստում:
- Ոչ ոք, շեշտում եմ, ոչ ոք չգիտի, թե ինչպիսի նախագահ կլինի Թրամփը 2025 թվականի հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո։ Առայժմ մենք հետևություններ ենք անում ԱՄՆ 47-րդ նախագահի քաղաքականության մասին, թե ինչպիսին էր նա որպես 45-րդ, և դա կարող է սխալ լինել։