Քաղաքականություն

Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդատը

Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդատը

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձնել պատգամավորական մանդատները։

Մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվել է վերցնել մանդատը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Ավետիս Առաքելյանի՝ Ազգային ժողով անցնելու դեպքում Գյումրու քաղաքապետարանում կառավարման հետ կապված փոփոխություններ կարող էին առաջանալ։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ պատճառով Վարդան Ղուկասյանը հորդորել է նրան հրաժարվել մանդատից և շարունակել աշխատանքը համայնքում։ Այսպիսով, Ավետիս Առաքելյանը չի ստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image