Միջազգային

Նեթանյահուն Էրդողանի սպառնալիքների պատճառով կզանգի Թրամփին

Նեթանյահուն Էրդողանի սպառնալիքների պատճառով կզանգի Թրամփին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրեական պետության դեմ ուղղված «սպառնալից հռետորաբանությանը»։

Նա նշել է, որ մտադիր է կապ հաստատել ԱՄՆ իշխանությունների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել այս անբարյացակամ հայտարարությունների վրա։

«Հազիվ թե գեթ մեկ օր անցնի, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, քանի որ եթե կա մի բան, որ մեր ժողովրդի պատմությունը մեզ սովորեցրել է, դա այն է, որ երբ ինչ-որ մեկն ասում է, որ մտադիր է ոչնչացնել ձեզ, դուք պետք է լուրջ ընդունեք նրա խոսքերը», - ասել է Նեթանյահուն (ինչպես մեջբերում է The Times of Israel-ը):

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image