Միջազգային

Պուտինը շարունակում է մեծացնել բանակի թվաքանակը

Պուտինը շարունակում է մեծացնել բանակի թվաքանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բանակի լհաստիքային թվաքանակը մինչև 2,426,130 անձնակազմի մեծացնելու մասին: Զինծառայողների թիվը 1,510,000-ից աճել է մինչև 1,535,000 անձ:

Հրամանագիրը ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:

Փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունները կապված են Ռուսաստանի զինված ուժերում ռազմա-շինարարության ստորաբաժանումների ստեղծման հետ:

Բանակի հաստատված թվաքանակը (մինչև 2,399,130 ​​անձնակազմ) մեծացնելու նախորդ հրամանագիրը ստորագրվել էր մեկ ամսից մի փոքր ավելի առաջ: Այս ավելացման պատճառը չի նշվել:

Սա բանակի թվաքանակի երրորդ փոփոխությունն է վերջին վեց ամիսների ընթացքում: Նախորդ երկու հրամանագրերը ստորագրվել են 2026 թվականի մարտին և հունիսին:

Սա վեցերորդ անգամն է, որ Պուտինը մեծացնում է բանակի թվաքանակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ի վեր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image