Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, հավանաբար, հետեւում է չին հայտնի փիլիսոփայի խորհրդին. «Եթե դու ինչ-որ մեկին ուժեղ ատում ես, հանգստացիր, նստիր գետի ափին եւ սպասիր` ջուրը թշնամուդ դին կբերի»: Ոմանք, իհարկե, համաձայն չեն այն մարտավարության հետ, որը որդեգրել է Վեհափառը, եւ որով առաջնորդվում է Հայ առաքելական եկեղեցին, ու կարծում են, որ Մայր Աթոռը պետք է կտրուկ գործողությունների դիմի, պայքարող լինի, թույլ չտա, որ իր զավակներին կալանավորեն ու խոշտանգեն: Բայց պարզ է, որ պետության, նրա ուժայինների, նրա լծակների դեմ միայն արդարությամբ, Աստծո զորությամբ եւ համբերատարությամբ չես կարող պայքարել: Մանավանդ՝ երբ իշխանությունն այդ պետական լծակները կիրառելու հարցում ո՛չ կոմպլեքսներ ունի, ո՛չ օրենքը պահելու խնդիր եւ օտար զավթիչի նման է վերաբերվում սեփական Եկեղեցուն ու նրա սպասավորներին: Գուցե հիստերիկ ու անօրեն իշխանության դեմ պայքարելու ոչ պակաս արդյունավետ միջոց է «գետի ափին նստելն ու ջրի բերած դիակին սպասելը», ինչը եւ անում են Մայր Աթոռն ու նրա առաջնորդը: Ընդ որում, արդեն փոքրիկ, բայց հաստատուն հաջողություններ ունեն իրենց սպասումի մեջ: Չնայած բոլոր խոչընդոտներին, ապօրինություններին եւ իշխանության սահմռկեցուցիչ անամոթությանը, որով փորձեցին կանխել Եպիսկոպոսաց ժողովը, այն կայացավ եւ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ: Չնայած իշխանական բոլոր լծակների, ճնշումների կիրառմանը, գայթակղություններին, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, 7-8 ամիս տեւող հակաեկեղեցական պայքարը զրո արդյունք է գրանցել եւ փակուղի մտցրել նենգ ծրագրի հեղինակներին: Եվ, վերջապես, անասելի ճնշումների պայմաններում Եկեղեցուց պոկված 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկը դարձի եկավ ու վերադարձավ կանոնական ուղի:
Քաղաքականություն
ՀԱԵ փոքրիկ հաղթանակը
Ամենաընթերցված
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել...
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է՝ Ռուսաս...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
×
❮
❯