Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կառավարության կազմի փոփոխությունների իր նախաձեռնության շրջանակում՝ խորհրդարան՝ Գերագույն Ռադային է ներկայացրել Սերգեյ Կորեցկու թեկնածությունը՝ երկրի վարչապետի պաշտոնի համար։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդման, հայտարարել է ուկրաինական խորհրդարանի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։ Նա մանրամասնել է, որ առաջիկայում, ըստ գործող ընթացակարգի, կքննարկվի Կորեցկու թեկնածությունը։
Նշենք, որ Զելենսկին արդեն հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ Կորեցկին լավագույն թեկնածուն կարող է լինել վարչապետի պաշտոնի համար։ Կորեցկին նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Ղեկավարել է պետական ընկերություն, նաեւ՝ էներգետիկ ընկերություն։