Ադրբեջանա-շվեդական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մի շարք ոլորտներում: Օրակարգում են մեր երկրների միջեւ տնտեսական կապերը զարգացնելու հարցեր: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել փոխադարձ ներդրումներին:
Հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարն ասել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը: «Այս առումով Շվեդիան մեզ համար հետաքրքիր երկիր է», - նշել է ադրբեջանցի դիվանագետը:
Ջեյհուն Բայրամովն ընգծել է, որ Ադրբեջանը կարևոր է համարում համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: «Ի պատասխան Հայաստանի հերթական սադրանքի՝ մեր հողերը ազատագրվեցին օկուպացիայից մեր երկրի հաջող գործողության հետևանքով: Եվ սա տարածաշրջանում նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծում: Ադրբեջանը միշտ շահագրգռված է միջպետական հարաբերությունների զարգացման մեջ », - շեշտել է նա։