Քաղաքականություն

Ջնջեք օրացույցից

Ջնջեք օրացույցից

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Մարդկության պատմությունը մարդու իրավունքների պաշտպանության համար մղված երկարուձիգ, փոփոխական հաջողությամբ ընթացող պայքարի ուղի է` մի բարձր ու անհաղթահարելի բարձունք, որը նվաճելու երազանք ունեն բոլոր հասարակությունները: Բայց ազգերի մի մասն այդ բարձունքի ստորոտում է դեռ, մյուսներն ավելի վեր են բարձրացել, ոմանք նույնիսկ հասել են ալպիական մարգագետիններին, սակայն ոչ ոք գագաթին անգամ չի մոտեցել: 21-րդ դարի պատերազմները, համաշխարհային խառնաշփոթը, անարժան ու ոչ դեմոկրատ ղեկավարների հայտնվելը պետությունների ղեկին, մարդկությանը, ցավոք, բավականին հետ շպրտեցին ժողովրդավարության նվաճումներից: Որոշ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ասենք, ի՞նչ երեսով կարող են Հայաստանի իշխանավորները խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ հասարակությունը բացարձակապես օտարված է երկրի կառավարումից, նրանից թաքցնում են ամեն ինչ, նա չի կարողանում ազդել իր կենսական շահերի հետ կապված որոշումների կայացման վրա: Նրա կարծիքը հաշվի չեն առնում իր հավատքի հետ կապված հարցերում: Մեզանում մարդու իրավունքների պաշտպանության տարրական սաղմերը ոչնչացվեցին, երբ սկսեցին մարդկանց կալանավորել խոսքի համար: Երբ մի անմեղ ու ոչինչ չասող արտահայտության համար բանտում հայտնվեց հայտնի բիզնեսմենը, երբ վարչապետի հրահանգով դատարանները սկսեցին կալանքի սանկցիաներ տալ: Երբ 8 տարվա վաղեմության մի անհեթեթ մեղադրանքով բանտ ուղարկեցին բարձրաստիճան հոգեւորականին, մյուսին` ամիսներով գաղտնալսեցին, ձայնագրությունները մոնտաժեցին ու քաղաքական պայքարի նախապատրաստությունը որպես ահաբեկչության նախապատրաստություն ներկայացրին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image