Հասարակություն

Ավիատոմսերի թանկացման պատճառով ռուս զբոսաշրջիկները չեղարկել են նախօրոք արված ամրագրումները

Ավիատոմսերի թանկացման պատճառով ռուս զբոսաշրջիկները չեղարկել են նախօրոք արված ամրագրումները

Բացի համավարակից Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա լուրջ բացասական ազդեցություն  ունեցավ ավիատոմսերի գների բարձրացումը:

Ամեն տարի փետրվարի 23-ին  Ծաղկաձորում բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն էին, հիմնական այցելուները Ռուսաստանից էին. «Այսօր Ծաղկաձորում գրեթե շարժ չկա. կան հյուրանոցներ, որոնք տրամադրվել են Արցախից եկած մեր հայրենակիցներին, մնացածը՝ դատարկություն է: Այս օրերին ունեինք 15 ամրագրում, որից 6-ը հրաժարվել են, քանի որ հետադարձ տոմսերը թանկ են եղել: Ոչ մի բանով պետությունը չի փորձում աջակցի տուրիզմի ոլորտին: Մի կողմից կորոնավիրուսը, պատերազմը, հիմա էլ տոմսերի գներն են թանկ են, անգամ ռուսները չեն գալիս»- ասում է զրուցակիցս:

Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցից մեզ ասացին, որ անգամ1 ամրագրում չի եղել, հյուրանոցը դատարկ է: Նույն պատկերն է գրեթե մյուս հյուրանոցներում:

«Դեպի Հայաստան ունենք 0 ամրագրում, իսկ Հայաստանից հիմնականում գնում են Եգիպտոս, մի փոքր էլ՝ Դուբայ: Այլ ուղղություններ բաց չեն: Մեկ էլ Մալդիվներ ունենք,  բայց այնտեղ էլ թանկ  է, չեն գնում: Ռուսատանից ավելի քիչ գալիս են, Հայաստանից ավելի շատ են գնում»,-մեզ  հայտնեցին «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» տուրիստական գործակալությունից: Հարցին՝ որքա՞ն է մեկ տոմսի արժեքը. «Աստղաբաշխական թվեր են, 210հազար դրամ, օր կա 300 հազար դրամ»:

Սեւանի զբոսաշրջային կենտրոնի ղեկավար Դավիթ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2020 թվականին զբոսաշրջության ոլորտում Սեւանում ունենցել են 0 ցուցանիշ. «Տարին դեռ նոր է սկսվում, ինձ թվում է, որ հունիսին կարատինը կավարտվի, ինչ որ քանակի դրական շարժ կունենք, բացառում եմ, որ կունենք 2019 թվականի ՀՀ մուտք գործած զբոսաշրջիկների քանակ, բայց լավ աշխատանքի դեպքում հնարավոր է գրանցել 2018 թվականի տենդենցը: Փետրվար, մարտ ամսին օդային սահմանի բացումը Ռուսատանի հետ՝ հուսանք կտա իր արդյունքը»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image