Թուրքիայի Անթալիայի նահանգում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել կիրճը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 2-ը, այդ թվում՝ հղի կին, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։
Թերթի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանի Բեյդիգին բնակավայրի մոտ՝ Թաշաաղըլ–Դերեբուջակ ավտոճանապարհին։ Ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան ընկել է կիրճը։