ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու։
Նա նաև անդրադարձել է ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև 2022թ. ստորագրված հռչակագրին՝ անվանելով այն «պատմական».
«ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կայունացնող գործոն է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային առումով։ Փաստաթղթի ստորագրման առաջին տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված»։