Այլ

Ճապոնիան Կորեայի պատճառով ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է հրավիրել 

Ճապոնիան Կորեայի պատճառով ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է հրավիրել 

Տոկիոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռի արձակման հետ: Այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հայտնում է Kyodo գործակալությունը։

«Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պետք է խորացնեն համագործակցությունը հյուսիսկորեական հրթիռների դեմ»,- հավելել է Կիսիդան։

Փետրվարի 20-ի գիշերը Հյուսիսային Կորեան երկու օրվա ընթացքում երկրորդ հրթիռն է արձակել։ Այդ մասին հայտնել են Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից և Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից։ 

ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռներն ընկել են երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image