Քաղաքականություն

«Հայաքվե»-ն  ներկայացնում է Հայաստանի ազգային անվտանգության իր հայեցակարգը

«Հայաքվե»-ն  ներկայացնում է Հայաստանի ազգային անվտանգության իր հայեցակարգը

Այսօր՝ մարտի 13-ին տեղի է ունենում «ՀայաՔվեի» հեղինակած` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի ներկայացում-շնորհանդեսը և թեմայի շուրջ փորձագիտական քննարկում, պանելային նիստեր` լրագրողների հետ հարց ու պատասխանի ընդմիջումով:

Բանախոսներն են տարբեր ուժերից ներկայացուցիչներ ու անհատ փորձագետներ` Ավետիք Չալաբյան, Ավետիք Քերոբյան («ՀայաՔվե»), Տիրան Խաչատրյան (ՀՅԴ), Հարություն Մնացականյան («Ուժեղ Հայաստան»), Վովա Վարդանով (ՈՄԱ), Արթուր Աթանեսյան, Այսեր Ղազարյան:

«Հայաքվե»-ի ղեկավար Ավետիք Չալաբյանն իր բացման խոսքում նշեց, որ մինչև 2020-ը մշակված փաստաթղթերը կորցրել են իրենց ռելեվանտությունը ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, անհրաժեշտություն է առաջացել ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգի։ Չալաբյանը նշեց նաև, որ իրենք դեռ իշխանություն չեն, բայց առաջին քայլերն են անում այդ ուղղությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image