Ուկրաինայի զինված ուժերում կգործեն երեք տեսակի պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրը սահմանափակ տևողությամբ են և դադարեցման հստակ պայմաններով։
Նախատեսվում է նաև զինծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում և օտարերկրացիների հավաքագրում։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ թիկունքում ծառայողները կստանան առնվազն 30,000 գրիվեն (մոտավորապես 580 եվրո), մինչդեռ առաջնագծում ծառայողները՝ միջինում 300,000 գրիվեն (մոտավորապես 5,800 եվրո), իսկ «ուկրաինացի մարտական հրամանատարների վարձատրությունը կավելանա»։
«Ես շնորհակալ եմ խորհրդարանականներին, ովքեր հաստատել են մեր պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված բյուջետային փոփոխությունները։ Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք օգնում են մեզ», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Պայմանագրերը նաև հստակ կսահմանեն դրանց տևողությունը՝ 10 ամիս, 14 ամիս կամ 24 ամիս։ «Նախարարների կաբինետը կհաստատի կոնկրետ մեխանիզմ, և առաջին նոր լրացուցիչ վճարումները պետք է սկսվեն արդեն հունիսին», - ընդգծել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը հրամայել է ավելացնել հավաքագրման մեխանիզմների թիվը։