«Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի 34-ամյա ֆուտբոլիստ Օսկարը որոշել է ավարտել մարզական կարիերան։ «Չելսիի» նախկին մարզիկը հայտնել է մտերիմներին, որ պրոֆեսիոնալ սպորտից հեռանում է՝ ունեցած առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է ESPN Brasil պարբերականը։
Համաձայն առկա տեղեկությունների, «Սան Պաուլուն» մտադիր է հանդիպում անցկացնել կիսապաշտպանի հետ եւ իմանալ, թե ապագայի հետ կապված ինչ պլաններ ունի նա։ Հնարավոր է, որ Օսկարը աշխատանքի անցնի «Սան Պաուլուի» կառույցներից որեւէ մեկում։ Բրազիլական ակումբում նշել են, որ Օսկարը կարող է այդ առաջարկի համար մտածել այնքան, որքան կուզենա եւ վերջնաժամկետ չի սահմանվել։