Այլ

Գորբաչովը «սարսափած» է այն ամենից, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում․Ալեքսեյ Վենեդիկտով

Գորբաչովը «սարսափած» է այն ամենից, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում․Ալեքսեյ Վենեդիկտով

ԽՍՀՄ նախկին  նախագահ Միխայիլ Գորբաչովը «սարսափած» է այն ամենից, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Նա կարծում է, որ ՌԴ նախագահը ոչնչացրել է իր ողջ ժառանգությունը։ Այս մասին Forbes-ի ռուսական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է մեկ այլ ամերիկյան շպիոն` «Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա հիասթափված է և հիանալի հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է։ Դա նրա կյանքի գործն էր: Ազատությունը Գորբաչովի գործն է»,- ասել է Վենեդիկտովը։

Նրա խոսքով, այսօր Ռուսաստանի վարած քաղաքականությունը բառացիորեն ոչնչացնում է Գորբաչովի ողջ ժառանգությունը, որը թույլ է տվել «զարգանալ ազատություններին»` նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներում։

Կարճ ասած, Գորբաչովը հասկացել է, որ իր պատմական մասշտաբի դավաճանությունը զրոյացման շեմին է: Իսկ այդ դեպքում, ինչքան էլ արեւմուտքներում նման մարդասեր համարեն` «ազատությունների» համար, մեկ է` նա ոչ հեռու ապագայում նաեւ պաշտոնապես կհամարվի ռուսական պատմության մեծագույն դավաճաններից մեկը: Մինչդեռ հույսեր ուներ, որ ամերիկացիների օգնությամբ հերթսի կերպար կստանար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image