Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան և բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 15-17-ը Թուրքիայի արտգործնախարարն աշխատանքային այցով կայցելի Մոսկվա: Նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ», - ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։