Հասարակություն

Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները

Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները

Երևանը պատրաստվում է ԵՄ գագաթաժողովին: Արդեն սկսել են ժամանել Եվրոպական երկրների պատվիրակությունները:

Նրանք երկու օր կլինեն Հայաստանում:

Գագաթաժողովի հիմնական նիստերը կընթանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում: Գագաթաժողովի պատճառով երկու օր շարունակ մայրաքաղաքը գրեթե կաթվածահար վիճակում է լինելու` մեծ թվով փողոցներ փակ կլինեն:

Մեր տեղեկություններով, ժամանող նախագահներն ու վարչապետները հանգրվանում են «Ալեքսանդր», «Մարիոթ» և «Գոլդեն փելես» հյուրանոցներում:

Ամենուրեք ոստիկանական մեծ ուժեր են կուտակված: Կարմիր գորգեր, դրոշներ: 40-ից ավելի պատվիրակություն է ժամանելու, մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցների մեծ մասը զբաղված են: Եվրոպական համայնքը փորձում է սրանով իր աջակցությունը հայտնել ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին:

Մեր տեղեկություններով, գագաթաժողովի լուսաբանման համար լրատվամիջոցներից ոչ բոլորին է ԱԳՆ-ն հավատարմագրել` մի մասի հայտերը մերժել են:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image