Հասարակություն

Ալիեւն է որոշում՝ Հայաստանում ինչը որտեղ կառուցել

Ալիեւն է որոշում՝ Հայաստանում ինչը որտեղ կառուցել

Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում կառուցվող մետալուրգիական գործարանը կտեղափոխվի Զոդ, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս գործարանի կառուցումը շարունակել` կրակոցներով կասենում են աշխատանքները, հնդիկ բանվորներ էին վիրավորել: Այն ժամանակ իշխանականներն ու գործարանի սեփականատերերը համառորեն հերքում էին այդ լուրերը՝ վստահեցնելով, որ գործարանը կառուցվելու է Երասխում։ Թերեւս հույս ունեին, որ ամերիկացիները կաջակցեն եւ նման խայտառակություն, որ Ալիեւը որոշի, թե ՀՀ սուվերեն տարածքում ինչը որտեղ կառուցել, հնարավոր չէ: Սակայն ինչպես բոլոր հարցերում, այստեղ էլ ՀՀ իշխանությունը զիջումների գնաց: Այսօր` դեկտեմբերի 14-ի կառավարության նիստի ժամանակ հաստատվել է գործարանի տեղափոխման որոշումը։ Որոշման մեջ նշված է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։ 

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։ Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն): Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։

«ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է որոշման մեջ։

Մենք դեռեւս անցած ամսվա կեսերին էինք նկարահանել Զոդում կառուցվող գործարանը։

Ի դեպ, գործարանի սեփականատերը Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի փեսան է` Գրիգոր Տեր-Ղազարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image