Հարցազրույց

Ի՞նչ է անելու Միքայել սրբազանը դատարանի որոշումից հետո

Ի՞նչ է անելու Միքայել սրբազանը դատարանի որոշումից հետո

Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց հետ՝ առաջին ատյան, նոր քննության։ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց։ Նա ազատ արձակվեց։

Լրագրողների եհտ զրույցում Միքայել սրբազանն ասաց, որ առաջին բանը, որ անելու է պիտի հասցնի գնալ Բագրատ սրբազանի դատական նիստին, հետո Վեհափառ հայրապետին տեսակցելու և Գյումրի։

«Հրապարակը» զրուցեց Միքայել սրբազանի հետ։

-Աստված օգնական, սրբազան։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում դատարանի որոշումից հետո։

-Նորմալ, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ոչ մի մասնավոր բան չկա։

-Այս որոշումից հետո առաջին բանը, որ ուզում եք անել՝ ո՞րն է, Գյումրու փողոցներում զբոսնելո՞ւ եք, ինչպես սովորաբար անում էիք։

-Սովորական, վերադառնալու եմ իմ սովորական կենսաձևին։

-Իսկ ո՞րն է Ձեր սովորական կենսաձևը։

-Առավոտյան արթնանալ, երբ որ արթանալ` իջնել ժամերգության, երբ որ իջնում եմ` լինել գրասենյակում, երբ որ լինելու եմ, և այլն, և այլն, և այլն․․․

-Գյումրեցիներն ասում են, որ սիրում եք զբոսնել, քայլել Գյումրու փողոցներով։

-Քայլելն էլ` իր ժամանակին, ես եկեղեցու մոտ եմ քայլում, իսկ փողոցում քայլում եմ ինչ-որ մարդկանց կամ մարդու ուղեկցությամբ։

-Իսկ հիմա ի՞նչ գիրք եք կարդում։

-Ես մի քանի գիրք եմ կարդում։ Բանտում մի սովորություն մնաց՝ ամեն օր մի լեզվով գիրք կարդալ։

-Քանի լեզվով եք գիրք կարդում։

-Ընդամենը վեց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image