Այլ

Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան

Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը հոդված է հրապարկել.

«Հայաստանում նախընտրական պաշտոնական քարոզարշավը հասավ իր վերջնագծին։

Իշխանությունն այն ամբողջությամբ օգտագործեց պոպուլիստական միջոցառումների և քաղաքական մրցակիցների հասցեին անհիմն հոխորտանքների համար։ Չներկայացվեց ոչ մի առարկայական ծրագիր՝ երկրի անվտանգային և սոցիալ-տնտեսական կյանքը բարելավելու համար։

Իսկ նախընտրական ամփոփիչ հեռուստաբանավեճին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ որպես շարքային դեմագոգ և իր ձախողումների մեջ կրկին մեղադրեց բոլորին՝ անգամ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանի Դաշնությանը։ Նա ոչ մի կշռադատված խոսք չասաց այն մասին, թե ինչպես է պատրաստվում սեփական սխալների պատճառով խորացող տնտեսական ճգնաժամից դուրս բերել երկիրը։ Ավելին՝ ուղիղ եթերում նա հորդորեց իրեն սատարող մյուս ուժերին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի մասնակցությունը չեղարկելու պահանջով։

Սա պարտված և վախկոտ ղեկավարի դասական վարքագիծն է։
Իսկ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք իշխանության ձևական ու ցուցադրական հանրահավաքի առթիվ արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են հնչում վարչական ահռելի ռեսուրսի կիրառման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրիկ խմբակը վերջին առիթն են օգտագործելու «սելֆի» անելու, ընդիմադիրների հասցեին հերթական անգամ հոխորտալու և ութ տարիների «հեքիաթը» հերթական անգամ լսարանին պարտադրելու համար։

Այս ընտրությունը թույլ և ուժեղ լինելու, պոպուլիզմի և պետական մտածողության միջև է։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ ժողովուրդն այլևս չի հավատում իշխանության դատարկ խոստումներին և բլեֆներին։

Հունիսի 8-ի առավոտը բացվելու է ուժեղ Հայաստանում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image