Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։ Քննարկվել են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կնքվելիք գործարքի վերջնականացման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։
Ուշագրավ է այն, որ Անկարայում նշել են, որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը եւ թույլ չտալ, որպեսզի հնարավոր սադրանքները խափանեն գործարքի կնքմանը։
Հասկանալի է, որ ունենալով լարված հարաբերություններ Իսրայելի հետ, Անկարայում հենց Իսրայելին են ակնարկում, որտեղ առանձնապես գոհ չեն գործարքի պայմաններից։