2025-26 թթ․ ուսումնական տարին սկսվեց սկանդալով․ առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս՝ այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս, անպայման հիշում են Մաշտոցն Այբբենարանից հանելու փաստը։ Մենք տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են՝ 2026-27 ուստարվա դասագրքերն են արդեն տպագրվում, եւ այս տարվա Այբբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում՝ առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։ ԿԳՄՍՆ-ից մեր լուրը հաստատեցին․ «2026-2027 ուսումնական տարվա «Այբբենարան» դասագրքի վերահրատարակման համար նախարարությունն իրազեկել է «Այբբենարան» դասագրքի հեղինակներին՝ վերանայել եւ շտկել դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը: «Այբբենարան» դասագրքի հեղինակներն արդեն իսկ ուղարկել են «Մայրենի» առարկայի 1-ին դասարանի «Այբբենարան» դասագրքերի լրամշակված տարբերակների էլեկտրոնային տպագրական ֆայլերը: Ներկայացված էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության»։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է
Ամենաընթերցված
Գործ ունենք «դիվերսիայի» հետ. Ոստիկանները Պարույր...
Այսօր Դավթաշենի Ձոր 1 թաղամասում ժամեր շարունակ ջրանջատում էր։ «Վեոլիա ջուրը» բնակիչներին տեղեկացրել...
Ծեծի ենթարկողը նույն օրը լքել է երկիրը
Օրեր առաջ ՔՊ-ի համակիր Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունից մեր հարցին...
«Հրապարակ»․ Կատակել է ու ծառայակցին սպանել
Մհեր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկ...
×
❮
❯