Միջազգային

ԱԱ-2026․ Մեսսիի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը

ԱԱ-2026․ Մեսսիի դուբլն ու համաշխարհային գոլահարի ռեկորդը

Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։

Մունդիալ - 2026-ի երկրորդ փուլի՝ Ավստրիայի դեմ Դալասում կայացած մրցավեճում լեգենդար արգենտինացին խփեց իր 17-րդ և 18-րդ գոլերը աշխարհի առաջնություններում՝ գերազանցելով գերմանացի Միրոսլավ Կլոզեին (16)։

J խմբի խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ Արգենտինայի օգտին։

Մեսսին իր պատմական գոլը խփեց 38-րդ րոպեին։

Նա կարող էր ավելի վաղ գոլ խփել, բայց չկարողացավ արդյունավետ իրացնել 9-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածը։

Բայց Մեսսին չսահմանափակվեց միայն մեկ գոլով։ 90+5-րդ րոպեին նա խփեց իր հինգերորդ գոլը ընթացիկ առաջնությունում։

Արգենտինան 6 միավորով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image