Հասարակություն

Սադրեցին, խփեցին, 100 հոգով հարձակվեցին

Սադրեցին, խփեցին, 100 հոգով հարձակվեցին

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած ծեծկռտուքի վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը քննադատական հայտարարություն է արել՝ մեղադրելով իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին սադրանքների և բռնության մեջ։

Նրա խոսքով՝ ՔՊ անդամները, իր գնահատմամբ, տարածում են անհիմն պնդումներ և ծանր մեղադրանքներ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանի հասցեին՝ նրան անվանելով «պետական դավաճան»։ Տեր-Եսայանը պնդում է, որ Թևանյանի նկատմամբ իրականացվել են ապօրինի գործողություններ, իսկ նման պիտակավորումները շարունակվում են նաև հրապարակային ելույթներում։

Ընդդիմադիր անդամը նաև նշել է, որ իր պատկերացմամբ՝ նիստի ընթացքում իրավիճակը սրվել է իշխանական կողմի գործողությունների արդյունքում, որոնք վերածվել են բախման։ Նա հայտարարում է, որ իրենց ուղղությամբ իրականացվել է հարձակում, որին մասնակցել են մեծ թվով անձինք։

Տեր-Եսայանը քննադատել է նաև անվտանգության ծառայությունների վարքագիծը՝ պնդելով, որ նրանք ներգրավված են եղել ընդդիմադիրների նկատմամբ ուժ կիրառելու գործընթացում։

«100 հոգով բորենիների նման հարձակվում են մեզ վրա, խփում։ Իրենք սադրեցին, հարձակվեցին, խփեցին, էդ ա իրենց տեսակը, ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն, իրենց դուխները չի հերիքում»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Իմացա՞ր, պարոն վարչապետ

Իմացա՞ր, պարոն վարչապետ

«Պետք է իմանալ՝ կարկուտներն ինչի հետևանք են»,- Գեղարքունիքում հայտարարել էր լիգիտիմությունը կորցրած...

×
Gallery Image