Քաղաքականություն

Ընդդիմությունը բոյկոտել է Փաշինյանի ելույթը ու նրան հարցեր չի ուղղի

Ընդդիմությունը բոյկոտել է Փաշինյանի ելույթը ու նրան հարցեր չի ուղղի

Այս պահին ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով իրավիճակը սահմանին: Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները եկել են խորհրդարան, սակայն չեն մասնակցում նիստին: Նրանք խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների մակարդակով առավոտյան ներկա էին դահլիճում և Ալեն Սիմոնյանի հետ պայմանավորվում էին ընդհանուր հայտարարության նախագիծ մշակելու շուրջ: ՔՊ-ն էլ նրանց համոզում էր վերադառնալ դահլիճ և միասնականություն ցուցաբերել այս իրավիճակում:

Ընդդիմությունը, սակայն, համաձայնեց միայն ՔՊ-ի հետ համատեղ հայտարարության նախագծի վրա աշխատելու շուրջ: Ընդդիմությունից մեզ ասացին` դահլիճ չեն մտնելու, Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղելու, իսկ նախագծի պահով էլ դեռ պարզ չէ` կընդունե՞ն իրենց առաջարկները, թե՞ ոչ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image