Wildberries-ի եւ Ozon-ի աշխատանքում խափանումից բողոքել են ռուս օգտատերերը, բայց Հայաստանից ևս բողոքներ են գրանցվել։
Նրանք նշում են, որ չեն կարողանում կայքերը բացել և մնացորդը լրացնել, ինչպես նաև դժվարություններ ունեն վճարման հետ կապված: Բողոքների մեծ մասը ստացվել է Մոսկվայից, Մոսկվայի մարզից և Սանկտ Պետերբուրգից, ինչի մասին վկայում են Sboy.RF պորտալի տվյալները:
Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հավելվածի ծառայություններն աշխատում են, սակայն որոշ օգտատերերի համար հնարավոր է, որ ծանուցումները չբացեն: Ընկերության մասնագետներն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։