Միջազգային

Ռուս և թուրք սահմանապահների թեման Հայաստանում

Ռուս և թուրք սահմանապահների թեման Հայաստանում

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համակողմանի աջակցել սահմանապահ կառույցներիստեղծման և սահմանի պահպանության գործում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ-սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը:

«ՀայաստանիՀանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի իրավական կարգավիճակի և գործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրիհամաձայն՝հայկական կողմը Թուրքիայի և Իրանի հետ իր պետական սահմանի պահպանության լիազորությունները փոխանցել է Ռուսաստանի սահմանապահ զորքերին», - հիշեցրել է Կուլիշովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է նաև, որ նույն պայմանագրով նախատեսված է, որ սեփական սահմանապահ կառույցների ստեղծման հետ մեկտեղ հայկական կողմը, համաձայնեցնելով Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարության հետ, հետևողականորեն իր հսկողության տակ է առնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները՝ կազմակերպելով դրանց պահպանությունը ռուսական սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

Դրանից բացի Կուլիշովը նշել է, որ հաշվիառնելով արտաքին սպառնալիքները՝ ՌԴ սահմանապահ ծառայությունը մեծացնում է իր ներուժը Եվրոպայի ոչ բարեկամական պետությունների հետ սահմաններին: Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմաններին իրավիճակը զգալիորեն սրվել է, հարևան երկրները նոր ռազմաբազաներ են կառուցում։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարը նշել է, որ աճել են ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվողզորավարժությունների քանակը և մասշտաբները, որոնց ընթացքում մշակվում են ՌԴ-ի հետ բախման տարբեր սցենարներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2024 թվականի հուլիսի վերջին ՌԴ ԱԴԾ-ն հայկական կողմին է փոխանցել «Զվարթնոց» օդանավակայանում պետական սահմանի պահպանության գործառույթները։ Դրա համար հիմք է ծառայելհայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերի տնօրինմանը անցնելու մասին(1992 թվականից ծառայությունն իրականացվում էր համատեղ)։

2024 թվականի դեկտեմբերի 30-ից հայ-իրանական սահմանի վերահսկողությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչ այդ, Հայաստանի անկախացումից ի վեր, «Ագարակ» անցակետում սահմանային հսկողությունն իրականացրել են ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image