Քաղաքականություն

Հայաստանը և Իրանի Զանջան նահանգը հետապնդում են տնտեսական համագործակցություն

Հայաստանը և Իրանի Զանջան նահանգը հետապնդում են տնտեսական համագործակցություն

Հայաստանի և Իրանի Զանջան նահանգի տնտեսական և առևտրային համագործակցությունը խթանելու ճանապարհային քարտեզը պատրաստ է։

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում Զանջան նահանգի Առևտրի պալատի նախագահ Ալի Եգանե Ֆարդը։ 

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը Եգանե Ֆարդն նշել է, որ ճանապարհային քարտեզն ընդգրկում է նահանգի 10-ամյա կարողությունները` ինչպես իր արտադրանքի արտահանման, այնպես էլ Զանջանի հետ առևտրաշրջանառության մեջ ներգրավված այլ երկրների կարողությունները։

Զանջանի Առևտրի պալատի ղեկավարը նշել է, որ նահանգը տարբեր ոլորտներում ունի արտահանման հնարավորություններ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, արդյունաբերությունները, ինչպիսիք են՝ պղնձի, արծաթի, դանակների և էլեկտրական ապրանքների արտադրությունը:

Նշելով, որ նահանգում համատեղ ցուցահանդեսներ կանցկացվեն` Հայաստանի և Զանջանի տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով՝ երկու կողմերը կարող են առցանց հանդիպում անցկացնել` քննարկելու առևտրատնտեսական խորհրդատվությունները և ընդլայնելու տեղեկատվության փոխանակումը երկու կողմերի գործարարների միջև:

Իրանցի պաշտոնյան նաև հրավիրել է հայ տնտեսական գործիչներին այցելելու Զանջանի նահանգ ու ծանոթանալ նահանգի կարողություններին։ Առևտրի պալատի նախագահը հավելել է, որ Զանջանի ներդրողները կարող են ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտում:

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը կոչ է արել ընդլայնել տնտեսական կապերը Զանջան նահանգի ու Հայաստանի միջեւ: Ընդգծելով ուղղակի առևտուրն ու ներդրումները որպես երկու կողմերի համագործակցության գերակայություններ՝ հայ դիվանագետն ասել է, որ տնտեսական սեմինարների անցկացումը և առևտրային պատվիրակությունների գործուղումը տնտեսական հարաբերությունների ընդլայնման հաջորդ քայլերն են:

Այնուհետև Թումանյանն անդրադարձել է այն փաստին, որ Հայաստանը լավ առաջընթաց է ունեցել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը։ Իրանում ՀՀ դեսպանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է լուրջ տնտեսական համագործակցություն իրականացնել Ջանջանի նահանգի հետ, ու նշել , որ Երևանը պատրաստ է նպաստել սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքներ արտադրելուն՝ այլ երկրներ արտահանելու համար, ինչպիսին է Ռուսաստանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image