Սպորտ

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image