ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի հնարավոր ձախողման պատասխանատվությունը կարող է ընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսի վրա, որը համաձայնագրի շուրջ ամերիկացի գլխավոր բանակցողն է, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյային։
«Նա (Վենսը - խմբ.) ամենաշատն է ռիսկի դիմում կորցնելու... Այս փոխըմբռնման հուշագիրը, հավանաբար, ձախողվելու է, և դրա պատասխանատվությունը կրում է նա», - նախկին պաշտոնյայի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։