Այլ

Անթույլատրելի ու դատապարտելի է լրագրողների աշխատանքը խոչընդոտելը և նրանց վիրավորելը

Անթույլատրելի ու դատապարտելի է լրագրողների աշխատանքը խոչընդոտելը և նրանց վիրավորելը

Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք: 

Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին:

Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է:
Այս է պատճառը, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը դարձել է պետական սահմանի հարցերում Կառավարության սխալները վեր հանելու և Հայաստանի անվտանգությանը նպաստելու հիմնարար գործոն: Այն մարդկանց իրավունքներն ապահովող աշխատանք է:

Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը: 

Առանց այդ էլ լրագրողներն աշխատում են թիրախավորված պայմաններում, ենթարկվում բռնության ու վիրավորանքների, որոնք մնում են անպատիժ:

Արման Թաթոյան

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image