Իրավունք

Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին

Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին

«Հրապարակի» տեղեկություններով՝ Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ Արդարադատության նախարարության կողմից հարուցվել էր կարգապահական վարույթ։ Վարույթ հարուցելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել է 2026 թվականի հունիսին և անցկացվել դռնփակ։

Վարույթը նախաձեռնվել է Արդարադատության նախարարի 2026թ. մարտի 25-ի որոշմամբ։ Ըստ հրապարակումների՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է դատավորին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։

Հունիսի 23-ին և 24-ին ԲԴԽ-ն անցկացրել է դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ նիստեր։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանի ներկայացուցիչը առարկել է նիստի տեսաձայնագրմանը, ինչից հետո խորհուրդը որոշել է նիստն անցկացնել դռնփակ։

Հովհաննիսյանը քննում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ հայտնի քրեական գործեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image