Հասարակություն

Ավագանու «արտիստը» զբաղված է նախագահին ծաղրելով

Ավագանու «արտիստը» զբաղված է նախագահին ծաղրելով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայկ Մարությանի բախտակից ընկեր Աշոտ Մելոյանը, որն հանրությանը հայտնի է «Կարգին հաղորդում»-ում երկրորդական դերեր կատարելով, լծվել է Հանրապետության նախագահին ծաղրելու «պատասխանատու» գործին: Այն բանից հետո, երբ նախագահը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից որպես ելք տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, իսկ մինչ այդ էլ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, Մելոյանը մի քանի գրառում է կատարել' գործի դնելով իր սրամտության ողջ զինանոցը: Ավագանու իմքայալականը գրել է. «Արմեն Սարգսյանը Բրիտանացի քողարկված լրտես է Հայաստանում։
Արտահերթ ընտրություններ ՉԻ լինելու։
Կարդա ստորև տեղադրված նյութը»- գրել է դրասանը: Մեկ այլ գրառում' «Արմեն Սարգսյանը իր ուղերձի մասին իմացել է հեռուստացույցից»: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image