Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան. Կապկազ (թամաշա)

Նիկոլ Փաշինյան. Կապկազ (թամաշա)

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, կարծում եմ, սխալ թույլ տվեց՝ Վարդան Ղուկասյանին անվանելով ՔՊ-ի կողմից արհեստականորեն ուռցվող «ընդդիմադիր»: Նա չունեցավ այնքան քաղաքական նյուխ, որ հասկանար իր շուրջը տեղի ունեցող ու նաև անմիջականորեն իր հետ կապված այս ընտրական ֆարսը, որ կոչվում է «Գյումրու ավագանու ընտրություններ»: Այսօր՝ ընտրություններից մեկ օր առաջ, նա ՔՊ-ի լարած թակարդի մեջ հայտնվեց: Փորձենք հասկանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ:

Եվ ուրեմն, առաջին քայլով «մեր Սարիկը» հայտարարում է, որ իր հակառակորդը Վարդան Ղուկասյանն է: Վարդան Ղուկասյանը, բնականաբար, «շոյվում» է դրանից, բայց, ահա՝ «յաման ընդդիմադիրներ» «Եվրատաշիկը» դրանից վատ են զգում իրեն, այսպես ասած՝ «նեղվում» է: Առաջինը «Եվրատաշիկի» բրիտանական գործակալ Արման Բաբաջանյանն է հայտնում իր դժգոհությունը, թե ողբամ էն իշխանությանը, որի հակառակորդը «Վարդանիկն» է: Մեր Մարտունը ժանրի կանոններով սկզբում լռեց, ապա «շեշտակի» հարված ուղղեց, ուշադրություն, ոչ թե մեր Սարիկին՝ նման հայտարարություն անելու համար, այլ Վարդան Ղուկասյանին, որը մեր Սարիկի հակառակորդներից է: Կարծում եմ այստեղ ճիշտ կլինի մեջբերել Նիկոլ Փաշինյանի «Կապկազ» (առավել հայտնի է «Գյումրվա տրնգի» վերնագրով) թատերգությունից մի հատված, որպեսզի լավ պատկերացնենք այն իրավիճակը, որում կատարվում էր այս ամենը: Եվ այսպես.

ՆԻԿՈԼ
Ընկերնե՛ր,
Էս ես եմ սարքե ձեզ համար:
Աջողել եմ կամ շատ, կամ քիչ:
Ոչի՛նչ…
Բավական է ինչքա՛ն ձեզ խաղան
Թասիբ,
Նամուս,
Ընտրություն
Էդպիսի խոսքեր ճռճռան,
Էդպիսի շորեր մե թավուր,
Ձեր պա՞պն է տեսե երազում…
Եվ այստեղ միլիցեքը լցվում են Գյումրի: Խուզարկություններ, ձերբակալություններ, կոռուպցիա, ընտրակաշառք, կալանք, դատ, դատաստան… Նկատենք, որ Վարդան Ղուկասյանն, իհարկե, դատապարտեց իշխանությունների այդ վարքագիծը, բայց չհայտարարեց, որ իշխանություններն այդկերպ «ուռցնում են» Մարտուն Գրիգորյանին: Ղուկասյանը վարպետորեն պահեց պաուզան՝ չցանկանալով փոշիացնել ընդդիմության հանդեպ հանրության հավատը: Այլ խոսքով՝ Վարդան Ղուկասյանը տեղի ունեցածին բացատրություն տալու պատիվը թողեց Մարտուն Գրիգարյանին, որ, ինչպես վերևում ասացինք, «սալյուտը նեսը զարգեց», հարվածելով ոչ թե իշխանության, այլ ընդդիմության թեկնածուին:
ՆԻԿՈԼ.
Ընկերներ,
Հիմի, դե, էս շենքում-պետական
Թառռոն է, գյումրեցու սովեստ,
— Ո՞նց եղավ բա էդ.
Էս բոլորը ո՞նց եղավ աբա:
Հենց է՛ս է, որ շանց պիտի տանք.
Բա՞:
Թող նայե հիմի ով կուզե.
Թող նայեն թե մարդ, թե կին:
Բավական է էստեղ ձեզ հուզեն
Միմոսով, քինով, անհայտ տիկինով,
Ծծերով տկլոր մի էգի:
Հասկացա՞ք:
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան —
«Եվրատաշիկ»,
Մարտուն,
Ռուբո,
Ֆայտոնչի Ծյոմիգ…
Ու ոչ թե
Անտիգոնե,
Նամուս,
Օթելլո,
Այլ էշի տրնգի՝
Ում կուզես,
Ոնց կուզես՝
Քլնգի…

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image