Միջազգային

Կրեմլի արձագանքը Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակին

Կրեմլի արձագանքը Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բաց նամակին, սակայն Կրեմլում տեսել են այն, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, մենք տեսել ենք այն։ Նա այն հրապարակել է նախագահի մոտ ընթացող միջոցառման ժամանակ։ Նախագահը դեռևս հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան», - լրագրողներին ասել է Պեսկովը։

«Դրա մասին կզեկուցվի նախագահին Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի ավարտից հետո», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ «եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, կարող է գալ Մոսկվա»։

«Զելենսկին կարող է գալ Մոսկվա ցանկացած պահի։ Նախագահ Պուտինը ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է խոսել, կարող է գալ Մոսկվա և անել դա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում նկատել են Ուկրաինայի առաջնորդի կողմից Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու առաջարկների աճը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image